կարևոր
505 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-19 12:25
Հասարակություն

Նախագծի արձագանքները խիստ բացասական են. 3000-ից ավելի անձ դեմ է արտահայտվել և ընդամենը 7-ը` կողմ. Հարություն Թունյան

2025 թվականի փետրվարին շրջանառության մեջ է դրվել  «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ), որով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների և պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու՝ տարբերակված մոտեցումը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր հայցատեսակների դեպքում սահմանել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն:

Հաշվի առնելով Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների խնդրահարույց բնույթը, ինչպես նաև դրանց կապակցությամբ հասարակության և փաստաբանների կողմից աճող  մասնագիտական  դժգոհությունը, ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպել է քննարկում՝ «կլոր սեղան» ձևաչափով։

Քննարկումը տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում, սույն թվականի մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին։

Քննարկմանը հրավիրված էին Փաստաբանների պալատի, Արդարադատության նախարարության և Դատական իշխանության ներկայացուցիչներ:

Մանրամասն՝ տեսանյութում