Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ։ Այն ներկայացվել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կողմից: Նախագծին կողմ քվեարկեց 87, դեմ՝ 3 դեմ և ձեռնպահ՝ 5 պատգամավոր։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների` 91 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 98 կողմ ձայնով:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների` 96 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ:
Միևնույն խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 83 կողմ, 5 դեմ և 13 ձեռնպահ քվեարկությամբ։
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը» երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 100 կողմ քվեարկությամբ։
«Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից 100 կողմ քվեարկությամբ։
ՀՀ խորհրդարանը կողմ քվեարկեց նաև ԼՀԿ-ի կողմից առաջին ընթերցման ներկայացված «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին ձայների` 97 կողմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: