|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ԱՄՆ պետքարտուղարությունը հունիսի 20-ին հրապարակել է զեկույց 2019 թ. աշխարհում մարդկանց առևտրի վերաբերյալ:
Զեկույցում նշված է, որ ադրբեջանական իշխանությունների պայքարը թրաֆիքինգի դեմ չի համապատասխանում նվազագույն պահանջներին: Նշվում է, որ, նախորդ տարիների համեմատ, թուլացել են իշխանությունների գործողությունները, իսկ դատարաններն էլ թրաֆիքինգի մեջ մեղադրվողների նկատմամբ կայացնում են պայմանական դատավճիռներ: Բացի այդ` երկրում բանվորները ստիպողաբար ցածր աշխատավարձով աշխատում են բամբակի դաշտերում. հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Ադրբեջանը ներառվել է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրորդ խմբի երկրների շարքում: Բացի Ադրբեջանից, այդ խմբում են նաև Աֆղանստանը, Կոնգոն, Իրաքը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, իսկ Եվրոպայից` միայն Հունգարիան: