| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնությունը մամուլի ասուլիսում ամփոփեց խորհրդարանի շենքի առջև իրականացրած երկօրյա նստացույցը:
Նախաձեռնության անդամները հույս հայտնեցին, որ այն պատգամավորները, որոնք օրենքի նախագծի առաջին ընթերցմանը կողմ են արտահայտվել, մեկ անգամ էլ լավ կմտածեն, հաշվի կառնեն այն սոցիալական պայմանները, որում գտնվում է երկիրը, և նոր միայն կքվեարկեն:
«Մենք ուղերձ ունենք այդ պատգամավորներին: Նրանց հիշեցնում ենք, որ իրենք ներկայացնում են բոլորին, բնակչության բոլոր շերտերին, ու չպետք է սխալվեն: Կոչ ենք անում այդ պատգամավորներին չհարվածել իրենց քաղաքական հենարանին` բնակչության մեծամասնությանը, և ասում ենք` դուք դեռևս կարող եք շտկել ամեն ինչ, դեռ ուշ չէ»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:
Նախաձեռնության անդամները վստահ են, որ եկամտահարկի համահարթեցման այս օրենքով իշխանությունների համար դժվար կլինի տնտեսական հեղափոխություն իրականացնել, այս օրենքով չի կարելի հասնել սոցիալական արդարության:
«Մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի որ վստահ ենք, որ Հայաստանում տնտեսության զարգացումը հնարավոր կլինի հարկման պրոգրեսիվ եղանակով: Կպայքարենք այնքան, մինչև գործի արդար ու տրամաբանական պրոգրեսիվ եղանակը»,- ասաց նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանը: