կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 13:01
Քաղաքական

ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի անցկացումը հարցականի տակ է

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօր նախատեսված դատական նիստի անցկացումը հարցականի տակ է: Այն, ամենայն հավանականությամբ, չի կայանա:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի` Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել: Սեյրան Օհանյանի երկրորդ փաստաբանը՝ Կարեն Մեջլումյանը, ինքնամեկուսացել է: Այդպիսով, փաստաբանների բացակայության պատճառով նիստը չի կայանա:

Նախորդ նիստը եւս չի կայացել: Ինչպես հայտնել է դատավոր Աննա Դանիբեկյանը, դատական նիստից առաջ տեղեկանք է ստացել «Իզմիրլյան» կենտրոնից, որում ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ներկա լինել դատական նիստին:    

Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.