|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի Սամցխե Ջավախք երկրամասի 11-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Սիմոնյանը ստեղծել է Raeeod անունով նոր հեռախոսային հավելված. հայտնում է Русарминфо-ն:
Նշվում է, որ հավելվածը «Ինստագրամ»-ի երաժշտական նմանօրինակն է:
«Մի անգամ ես պարզապես նստել և լսում էի երաժշտություն. այդ ժամանակ հասկացա, որ դրա համար հարմար հավելված չկա, և կարելի է դա անել: Ես մշակեցի իմ հավելվածը: Այս հավելվածում կարելի է երաժշտություն ներկայացնել, ընկերներ ավելացնել, գնահատել, ինչպես ինստագրամյան լուսանկարները»,- ասել է Գրիգոր Սիմոնյանը:
Հավելվածը կներկայացվի ամենամյա «Սևան Ստարտափ Սամիթ»-ի ընթացքում: