կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 14:49
Իրավական

Դպրոցահասակ երիտասարդի դանակահարության դեպքի գործով մեղադրանք է առաջադրվել մեկ այլ անչափահասի

Դպրոցահասակ երիտասարդի դանակահարության դեպքի գործով մեղադրանք է առաջադրվել մեկ այլ անչափահասի

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցահասակ երիտասարդի դանակահրության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել 12-րդ դասարանի աշակերտին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018թ. հունվարի 29-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, դասերն ավարտվելուց հետո, Ավան վարչական շրջանի դպրոցներից մեկի երկու աշակերտները, ովքեր եղբայրներ են, դպրոցի բակում վիճաբանել են նույն դպրոցի երկու աշակերտների հետ:

Քննությամբ պարզվել է, որ վիճաբանությունը հետագայում՝ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, շարունակվել է Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի շենքերից մեկի բակում՝ ավտոտնակների մոտ: Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ եղբայրներից մեկը՝ ծնված 2001 թվականին, իր մոտ գտնվող դանակով հարվածել է հասակակցին՝ ծնված 2001 թվականին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի և որովայնի շրջանների ծակած-կտրած թափանցող վերքերի, թոքի և լյարդի վնասումների ձևով, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: