Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր կրկին անդրադարձավ իր՝ հարցաքննության չներկայանալուն: Նա շեշտեց, որ ինքն իր փաստաբանի միջոցով տվել է բոլոր հարցերի պատասխանները, իսկ չի ներկայացել հարցաքննությանը, որովհետև օրենքի այդպիսի պահանջ չկա:
Հարցին` մտավախություն չկա՞, որ իրեն բերման կենթարկեն, Ծառուկյանն արձագանքեց․ «Դատարկ-դատարկ խոսում ես, մի հատ հասկացի, թե ինչ ես ասում»։
Նա մեկ անգամ ևս շեշտեց՝ ինքը որևէ կապ չունի Աբովյանի ընտրություններից առաջ ՔՊ-ականի մեքենան ու տունն այրելու հետ, ապա հավելեց` մինչ ծանուցագիր ուղարկելն է իր փաստաբանն այդ հարցը լուծել։
«Սաղ երկրի խնդիրը, մի կաթիլ մեղրն է դարձել այդ հարցը։ Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի, Ծառուկյանն իր կարծիքն է ասել, որը նաև այլ պատգամավորներ են ասել։ Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել, լուրջ գործով զբաղվեք, ժողովո'ւրդ ջան: Ինքնըստինքյան շոու է սարքած, թե Ծառուկյանը կապ ունի։ Ծառուկյանն ի՞նչ կապ ունի, Ծառուկյանն ասել է իր կարծիքը, որ սարքած է։ Այսօր էլ եմ ասում՝ սարքած է, եթե չբացահայտվեց, ուրեմն սարքած գործ է, որ ստվեր գցեին ընտրությունների վրա»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը։
ԲՀԿ առաջնորդը մամուլում այս թեման ակտիվ պահելու հիմքում պատվեր է տեսնում։