կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-14 17:29
Հասարակություն

Ձեր յախան թափ տվեք այս գործից, այս ամենից լավ հոտ չի գալիս. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

Վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունները ներկայացնելիս ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը և հերթական անգամ հորդորեց Արմեն Դանիելյանին` ինքնաբացարկ հայտնել:

«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, իրոք, լավ հոտ չի գալիս այս ամեն ինչից։ Այս գործը կարելու, սարքելու համար մարդիկ ապագայում  պատասխանատվության են ենթարկվելու շատ խիստ»,- զգուշացրեց նա:

Քոչարյանը նշեց, որ վատ է զգում այն հանգամանքից, որ իր նշանակած դատավորի նկատմամբ բացասական վերաբերմունք կա: «Լավ բան չի, որ, այսքան տարիներ լինելով համակարգում, այսպիսի վատ համբավ եք ձեռք բերել: Այս գործը Ձեր թափի գործը չի», - շեշտեց ՀՀ երկրորդ նախագահը:

Մանրամասները` factor.am-ի տեսանյութում