Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում hունիսի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում բացառիկ համերգով հանդես կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը: Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխարհի չորս մայրցամաքներում հանդիսատեսին գերած խումբը կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա, ընդ որում՝ նախորդ և քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր:
«Ամադինդա» խմբի անդամների անսահման վիրտուոզությունը և երաժշտական հսկա կարողությունները ոգեշնչեցին քսաներորդ դարի հռչակավոր կոմպոիզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյուքնում ստեղծվեցին հարվածային երկացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդայի» համար:
90-ականների երկրորդ կեսին խումբը որդեգրում է երեք նոր ուղղություն՝ ավանդական հարվածային մշակույթների հետազոտություն, խմբի անդամների կողմից նոր ստեղծագործությունների ստեղծում և հարվածային գործիքների համար փոխադրված վաղ ժամանակաշրջանի գործերի կատարում, ինչի արդյունքում «Ամադինդայի» երաժշտացանկը հարստանում է ոչ միայն աշխարհի տարբեր կողմերի ազգային երաժշտությամբ, այլ նաև Զոլթան Վաչիի և Աուրել Հոլլոյի կողմից գրված «beFORe JOHN» իննամաս ստեղծագործությամբ, ինչպես նաև Ռավելի, Դեբյուսիի, Մուսորգսկու, Բարտոկի, Գերշվինի և դասական երաժշտության այլ հայտնի գլուխգործոցների փոխադրումներով։
Միջազգային երաժշտասեր հանրությունը համարում է «Ամադինդային» աշխարհի ամենայուրօրինակ և բազմադեմ հարվածային խմբերից մեկը։