կարևոր
1804 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-08 17:48
Հասարակություն

Հուզիչ պահ. լեգենդար Գուրգեն Մելիքյանը արտասվում է Բագրատ Սրբազանին հանդիպելիս

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը քիչ առաջ միացավ նաև արևելագետ Գուրգեն Մելիքյանը։ Նա մոտեցավ շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանին։ Սրբազանը խոնարհվեց, համբուրեց Մելիքյանի ձեռքը, ինչից հետո Մելիքյանն արտասվեց։ Նրանք ողջագուրվեցին և շարունակեցին միասին քայլերթը դեպի Աբովյան։

Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր՝ շարժմանը միանալու նպատակն այն է, որ ուժ հաղորդի շարժմանը․ «Ավելի զորավիգ լինենք։ Սրբազանի գործը ճշմարիտ է, սա հայոց գործ է, մենք զինվորագրվել ենք հայոց գործին։ Մինչև վերջ գնալու ենք։ Հարձակումը մեր արժեհամակարգի վրա է եղել։ Մենք ուժ ենք գտնելու մեզ վերագտնելու համար»։