|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 17-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 14:45-ին դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1983թ.ծնված Լ. Հ.-ն: Այս մասին Yerkir.am-ին հայտնում է Արցախի ոստիկանությունը:
Համաձայն «ՀԲԿ» տված տեղեկանքի, Լ. Հ-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում`անգիտակից վիճակում:
Ձեռնարկվում են միջոցներ վերջինիս թունավորման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: