կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-21 13:27
Հասարակություն

Երեխաների շրջանում կենցաղային, դեղորայքային թունավորումներն ավելացել են

Երեխաների շրջանում կենցաղային, դեղորայքային թունավորումներն ավելացել են

Այս պահին «Մուրացան» մանկական հիվանդանոցի թունաբանական բաժանմունքում բուժում է ստանում 7 երեխա: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի թունաբանական բաժանմունքի վարիչ Մարինե Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ամռան ամիսներին իրենց մոտ բերվող երեխաների թիվն ավելանում է: «Ամռանը դեպքերի թվի աճը կապված է նաև սողունների` օձերի, կարիճների ակտիվացմամբ: Բացի այդ` վերջին շրջանում ավելացել են նաև կենցաղային, քիմիական ու դեղորայքային թումավորման դեպքերը»,- ասաց բժիշկը:

Տարեցտարի թունաբանականում բուժվող երեխաների թիվն ավելանում է կամ, ինչպես նշեց Գրիգորյանը, բժշկին դիմելիությունն է ավելացել: «Ավելացել է նաև մարզերից զանգերի թիվը. եթե, օրինակ, նախորդ տարի ողջ տարվա կտրվածքով ունենում էինք 12-15 զանգ` խորհրդատվության համար, ապա այս տարի արդեն 45 զանգ ունենք»,- ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ, չնայած դեպքերի քանակի աճին, ծնողների ուշադրությունն այդպես էլ չի ավելանում: Բժշկուհին խորհուրդ է տալիս երեխաների համար վտանգավոր նյութերը պահել նրանց համար անհասանելի տեղերում: «Հատկապես պետք է ուշադիր լինել կենղացային մաքրման նյութերի նկատմամբ. հեղուկ օճառ, ժավել, կալիումի պերմանգանատ /մարգանցովկա/ և նմանատիպ այլ նյութերը պետք է լինեն երեխաների համար անհասանելի վայրերում»,- շեշտեց նա: