Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 1-ին, ժամը 01:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Խ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 30 մ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և օժանդակ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայի տակից դուրս բերել վարորդի դին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ.Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ բանակային կորպուսում որպես պայմանագրային զինծառայող: