|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը մեկ շաբաթ ունի իր հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար: Նա ԱԺ-ում լրագրողներին խնդրեց, որ մեկ շաբաթ ժամանակ տան իրեն։
Պատգամավորը հաստատեց՝ նոր կազմավորվող նախարարությունում մշակույթի հարցերով փոխնախարար նշանակվելու առաջարկ ստացել է։ «Դեռ ժամանակ կա մի քիչ էլ մտածելու։ Օրենքը թույլ է տալիս մեկ շաբաթ ևս մտածել։ Ես սպասում եմ, տեսնեմ՝ վեց օրվա ընթացքում ինչ իրավիճակներ կփոխվեն իմ մտքում, սրտում։ Ո'չ բացառում եմ գնալը, ո'չ բացառում եմ մնալը»,- ասաց նա։