Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որևէ համայնքապետի, որևէ պաշտոնյայի ազգական չպետք է արտոնյալ լինի ու ըստ այդմ նշանակվի որևէ պաշտոնի, և օրակարգից պետք է դուրս գա այդ երևույթը. Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ավշար համայնքի դպրոցի տնօրենի ընտրությանը հաջորդած աղմկահարույց դեպքերին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:
Նախորդ տարվա իրադարձությունները, ըստ նրա, նաև նրա համար էին, որ արատավոր այդ երևույթը` ծանոթով, փողով պաշտոններ զբաղեցնելու պրակտիկան, մոռացվի:
«Իսկ ընտրված տնօրենուհին, անկախ հանգամանքից` կար հովանավորչություն, թե` ոչ, ճիշտ արեց, որ հրաժարական տվեց: Նախ` ընտանեկան հարցեր ուներ, ու ես շատ հուզվեցի, երբ իմացա, որ երեխայի է սպասում: Այդ լարված մթնոլորտն ազդելու էր նրա վրա: Բացի այդ` անընդունելի է, երբ երեխաներին ներքաշում են այդպիսի գործընթացների մեջ: Երեխաները չեն հասկանում, ու այն, ինչ բարձրաձայնում են, գոռում են, գոչումն են, իրենցից չէ: Բոլորս ենք հասկանում, որ նրանք ուղղորդված են ուսուցիչների կամ ծնողների կողմից: Ամեն դեպքում, սա թող նախադեպ լինի, որ ընտրությունները մաքուր անցնեն: Մանավանդ կրթական հաստատություններում շատ զգույշ պետք է լինել, ազնվությունը գերաստիճան պետք է լինի»,- ասաց մեր զրուցակիցը: