Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թումանյանի թանգարանի տնօրինուհի Թուխիկյան Նարինեն պետք է հենց հիմա դիմում գրի և հեռանա պաշտոնից:
Խնդիրը ամենևին էլ քաղաքական չէ, որովհետև սույն տիկինն ու քաղաքականությունը բացարձակապես աղերսներ չունեն միմյանց հետ: Նա պետք է հեռանա պաշտոնից, իսկ եթե նրան դատի չտան ԱԺ պատգամավորները, ապա դա կարող է լինել միայն երջանիկ պատահականության արդյունքում: Երևանի ավագանու անդամ դարձած Նարինե Թուխիկյանի ախորժակը, կարծես, բացվել է, և նա ուզում է պատգամավոր դառնալ, ընդ որում` որքան շուտ, այնքան լավ:
Բայց որքան հայտնի է, պատգամավորը պետք է որոշակի բաներ իմանա, որոնք կարող են և չիմանալ Փաշինյանի թեթև ձեռքով կառավարություն սողոսկածները: Թուխիկյանն այսօր «Հրապարակին» տված երկու տող հարցազրույցում հասցրել է ԱԺ-ից թշնամու կերպար ստեղծել, իսկ ԱԺ որոշմանը «կողմ» քվեարկած պատգամավորներին անվանել «բարոյազուրկ» և «ամենավերջին աստիճանի վարկաբեկված»:
Ես չեմ պահանջում, որ Թուխիկյանը հրաժարական տա Երևանի ավագանու անդամությունից: Փաշինյանի շուքի տակ, Հայկոյի պոչից կախված` քաղաքապետարան սպրդելը ոչ նրա կյանքն է փոխելու, ոչ էլ Երևանի: Բայց Թուխիկյանն իրավունք չունի նույնիսկ Թումանյանի թանգարանի դուռը բացելու, որովհետև նա իրեն թույլ է տվել ի թիվս այլոց «բարոյազուրկ» և «ամենավերջին աստիճանի վարկաբեկված» անվանել նաև այն կուսակցության ներկայացուցիչներին, որի անդամ է եղել Հովհաննես Թումանյանը: Իմ համոզմամբ` Թուխիկյանն այսօրվանից նույնիսկ բարոյական իրավունք չունի մեր մեծագույն բանաստեղծի օջախում իրեն տնօրեն կարծելու:
Նարինե Թուխիկյանն իր ակնհայտ «անադեկվատ» խոսքում (գուցե հուզված է եղել Նիկոլ Փաշինյանի օնլայն հարայհրոցից), հիշել է նաև մեր էպոսը, որին, ենթադրում եմ, ծանոթ է: Ես կդժվարանամ ասել, թե Նարինեն ինչ տեսարան է մտաբերել էպոսից, բայց նրան կխնդրեի միշտ մտքում պահել արտատեր պառավին, որը մեր էպոսի ամենակոլորիտային կերպարներից մեկն է: Ինչո՞ւ: Որովհետև, չլիներ պառավը, Դավիթը մնալու էր արտերը ոտատակ տվող էն նույն թլոշը, որ հաշվելիս ասում էր` «էսա մեկ, էսա մեկ» ու չէր կարողանում ասել` երկու:
Հ.Գ. Մտավորականը պետք է առնվազն մեկ քայլ առաջ լինի ժողովրդից և 2 քայլ` Հայկոյից: Խաղաղ, օնլայն երեկո եմ մաղթում:
Էդիկ Անդրեասյան