|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի` եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, ինչի վերաբերյալ խորհրդարանի կայքում կազվում է համապատասխան արձանագրություն»,- հավելեց նա:
Ըստ որոշ տեղեկությունների` Նարինե Խաչատուրյանը նշանակվելու է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ: