Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մայիսի 30-ին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. գործունեության, ինչպես նաև մարդուիրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ հաստատությունը 159 անձանցից ստացել է 138 դիմում՝ սոցիալական ապահովության, սեփականության, արդար դատաքննության, ազատ տեղաշարժի, աշխատանքային, պատշաճ վարչարարության և մի շարք այլ իրավունքների վերաբերյալ:
Արտակ Բեգլարյանը ոլորտ առ ոլորտ անդրադարձել է վերհանված խնդիրներին՝ հակիրճ ներկայացնելով դրանց լուծման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները: Իր ելույթում Պաշտպանն առաջարկել է Ազգային ժողովին քննարկել «Երեխայի իրավունքների մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» միջազգային կոնվենցիաներին միանալու հնարավորությունը՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը թե՛ ներպետական օրենսդրության բարեփոխման և թե՛ Արցախի միջազգային հեղինակության բարձրացման վրա:
Հաղորդման ներկայացումն ավարտելուց հետո Արտակ Բեգլարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: