|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանում զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան, բոլոր ընթացակարգերը կառավարությունն ապահովել է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, նա գիտեր, թե հուլիսի 1-ից են բարձրանալու աշխատավարձերը, սակայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ուղղեց՝ աշխատավարձերը բարձրանում են հունիսի 1-ից, որը զինծառայողները կստանան հուլիսին:
«Թյուրիմացություններ, խափանումներ չեն լինելու, ամեն ինչ զինվորական կարգով է»,- հաստատեց Փաշինյանը: