կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-28 10:36
Առանց Կատեգորիա

Քաղաքապետարանում աշխատավարձը կրկնակի կավելանա. քաղաքապետի խորհրդականները կստանան 578 հազար դրամ. «Հրապարակ»

Քաղաքապետարանում աշխատավարձը կրկնակի կավելանա. քաղաքապետի խորհրդականները կստանան 578 հազար դրամ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի 2 հազար աշխատակցի աշխատավարձերի շեշտակի բարձրացման մասին մեր լուրից հետո քաղաքապետը, լույսը չբացված՝ գրառում էր արել, թե դեմ է իր աշխատավարձը բարձրացնելուն․ «Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը»։

Իսկ նախագիծը քննարկվելու է ավագանու վաղվա արտահերթ նիստում, 100 տոկոսով ավելանալու է քաղաքապետի, նրա աշխատակազմի աշխատավարձը, որտեղ քաղաքապետի նախկին գործընկերներն են, նրա կնոջ շրջապատը։ 8 խորհրդականի հաստիք ունի, որոնց վարձատրությունը կդառնա 578 հազար։

Փոփոխությունից հետո մոտ 170 միլիոն դրամով ավելանալու է բյուջեի ծախսը՝ ներկայիս 436 միլիոն 397 հազարի փոխարեն դառնալով 606 մլն 235 հազար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։