կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-27 21:45
Արցախ

Բերձորում կհիմնվի գյուղատնտեսական քոլեջ

Բերձորում կհիմնվի գյուղատնտեսական քոլեջ

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր:«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   հուշագիրը  ստորագրել  են   ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը  և  կրթական հիմնադրամի  նախագահ   Անուշավան  Աբրահամյանը:Նարինե  Աղաբալյանը  կարևորել է   հուշագրի  ստորագրումը  և  ասել, որ   համագործակցության շրջանակներում  Բերձորում   կհիմնեն     գյուղատնտեսական քոլեջ:

Նա  նշել  է, որ    Արցախում  և  շուկայում  պահանջված  են  արհեստավորներն   ու    միջին  մասնագետները:  Քոլեջում  հիմնականում  գյուղատնտեսական  և   վերամշակող  արտադրության  մասնագիտություններ  են  ներդրվելու: Հաշվի  առնելով  շրջանի  աշխարհագրական  դիրքը, ռեսուրսները, գյուղատնտեսական   նշանակության  հողերի  առկայությունը  և  զարգացման    հեռանկարները, կարելի  է  ասել, որ   ծրագրի իրականացումը    հաջողվելու է:
«Ստեղծելով  նման   կրթական  հաստատություն   և  պատրաստելով  համապատասխան   մասնագետներ՝  մենք  կսկսենք  ավելի  արդյուանվետ   օգտագործել   մեր  ունեցած  ռեսուրսները, որոնք    կնպաստեն  մեր երկրի  զարգացմանը:  Այս  ծրագիրը  մենք  կիրականացնենք   ՀՀ  կրթության  և  գիտությոն  ու  ԱՀ  գյուղատնտեսության  նախարարությունների  հետ  համագործակցությամբ»,-մասնավորապես  ասել է  Ն. Աղաբալյանը:Անուշավան  Աբրահամյանը, խոսելով  հիմնադրամի  գործունեության  մասին, ասել է, որ  իրենք  իրենց  գործունեությունն   սկսել  է    2004  թվականի  հոկտեմբերին  Կալիֆորնիայում: Հիմնադրամն  իրականացնում է  կրթական   ծրագրեր, հատկապես   միջին  մասնագիտական   կամ  արհեստագործական  ուսումնական  հաստատություններում:
 
Հիմնադրամի ծրագիրն ուղղված է շրջաններում ապրող   երիտասարդներին   աշխատանքով  ապահովելուն:
 
«Հայաստանի  9  մարզերում  բացել ենք  արհեստագործական  ուսումնարաններ, որտեղ  ուսուցանվում են  վարսավիրական,   հասարակական  սնունդ  և  սապասարկում,  կար ու  ձև,  դիզայն, փայտամշակում,  հարդարման շինարարական  աշխատանքներ, համակարգիչների  վերանորոգում,  ռոբոտաշինություն,    ծրագրավորում, գինեգործություն, ոսկերչություն    և  այլն: Խորհրդակցելով  ԱՀ  ԿԳՍ  նախարարության    ներկայացուցիչների  հետ,  մենք՝  հիմնադրամի   ներկայացուցիչներս,  նկատել  ենք,  որ    ԱՀ-ում  գյուղատնտեսական մեծ  հնարավորություններ  կան, սակայն  մասնագետները  քիչ  են: Դրա  համար  ենք  մենք որոշել  ենք  Բերձորում     ստեղծել  գյուղատնտեսական   քոլեջ, որտեղ էլ  հենց  կպատրաստվեն  անհրաժեշտ  մասնագետներ»,-ավելացրել  է  Ա. Աբրահամյանը՝    ընդգծելով, որ   իրենց  նպատակն  է  մշտապես   օժանդակել   կրթական հաստատություններին  և  առանց  հիմնադրամի  թույլտվության   այն    չօգտագործել   այլ  նպատակներով:
 
Հիմնադրամի  ներկայացուցիչներին  ուղեկցող   ՀՀ   կրթության և գիտության  նպխարարության    նախնական  (արհեստագործական)   և   միջին  մասնագիտական   կրթության   վարչության   պետ  Արտակ  Աղբալյանն  էլ  ասել է, որ  Արցախի  և  Հայաստանի  համապատասխան  կառույցները  պարբերաբար  փոխանակվում են   ծրագրերով, նոր  չափորոշիչներով, փորձով:
«Բերձորում   գյուղատնտեսական  քոլեջ    հիմնելու  ծրագիրը   հերթականն է,   և  մենք   պայմանավորվածություն  ենք  ձեռք  բերել  Ն.  Աղաբալյանի  հետ, որ  կտրամադրենք  ներդրվող    մասնագիտությունների    բոլոր  չափորոշիչները, ձեռնարկները, դասագրքերը, կանցկացնենք դասախոսների վերապատրաստում, կվերանայենք  ԱՀ-ն տվյալ  մասնագիտության ծրագրերն: Մենք   կներդնենք  նաև  ձեռնարկատիրական  մոդուլը, որը  նորություն  է,  և  Հայաստանում  դեռևս  2  տարի է   ինչ    իրականացնում  ենք: Այն  նպատակ   ունի   շրջանավարտներին  տալ ոչ  միայն  տեսական  և գործնական  գիտելիքներ, այլև  ձեռնարկատիրական հմտությունների  մոդուլ, կիրականացնենք  նաև    շրջանավարտների վերապատրաաստումներ:   Կարծում  եմ՝  ծրագրի  իրականացումը  մեծ  դեր  է  ունենալու  արցախցիների  համար»,-մասնավորապես  ասել է  Ա.  Աղբալյանը: