Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջից Yerkir.am-ին փոխանցեցին, որ վաղը համալսարանի հոգաբարձուների խորհուրդը՝ նախագահ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ և ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի առաջարկությամբ պատրաստվում է փակել քոլեջը:
Խորհուրդն անցած տարի քոլեջում բավականին կրճատումներ էր իրականացրել: Կրճատվել էին օպերատորի, մեթոդիստի, վարորդի, մեխանիզատորի հաստիքները: Լաբորանտի, գրադարանավարի, պրակտիկայի վարիչի, կարիերայի ուղղորդման պատասխանատուի, ուսումնական մասի քարտուղարի, պահեստապետի, էլեկտրամոնտյորի հաստիքները 1-ից իջեցվել են 0,5-ի, իսկ հավաքարարների հաստիքները՝ 2-ից 0.5-ի: Կրճատվել էին նաև դասախոսների հաստիքները` 25-ից 20-ի:
1922թ. Ալեքպոլի առևտրական ուսումնարանի հենքի վրա ստեղծված ինդուստրիալ տեխնիկումն ուներ երեք բաժին՝ գյուղատնտեսական, էլեկտրատեխնիկական և շինարարական: 1924թ. ինդուստրիալ տեխնիկումի գյուղատնտեսական բաժնի վրա հիմնադրվում է Լենինականի դաշտավարական տեխնիկումը, որը 1970թ. վերանվանվել է Հացիկի սովխոզ-տեխնիկում, 1989թ.` Հացիկի խորհրդային տնտեսության տեխնիկում, 1992թ.` Հացիկի պետական տնտեսության տեխնիկում, 1996թ.` Ախուրյանի պետական գյուղատնտեսական տեխնիկում, 2000թ.` Շիրակի ակ. Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ: 2012թ. այն, որպես մասնաճյուղ, ընդգրկվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կազմում: