| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Ռուս խաղաղապահները երեկ տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրոշներ չպետք է լինեն, ուստի Արցախի Հանրապետության դրոշն իջեցվել է:
«Այդուհանդերձ, ռուս խաղաղապահները չեն հստակեցրել ադրբեջանական զինված ուժերը մուտք գործելո՞ւ են Բերձոր, թե՞ ոչ: Անվտանգության նկատառումներով հնարավոր է՝ կանայք և երեխաները հեռացել են Բերձորից, սակայն շատերը մնացել են: Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող լուրերին, թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում՝ որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, ապա դրա մասին ես տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում այս պահին քաղաքում մնացած բնակիչներն ավելի շատ են, քան 200-ը: Անձամբ ես նույնպես Բերձորում եմ»,- մանրամասնեց քաղաքապետը՝ հավելելով, որ մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել, Բերձորում այժմ ռուս խաղաղապահներն են կանգնած, իսկ իրենք առայժմ սպասում են իրադարձությունների հետագա ընթացքին:
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ դեկտեմբերի 1-ին Բերձորի (Լաչինի) շրջանը պետք է հանձնվեր ադրբեջանցիներին՝ հայկական կողմին թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք։