կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-23 13:34
Հասարակություն

Գուցե չի կարելի շատ էրեխեքի ճնշումներին ենթարկվել և նորմալ ընթացակարգերով անել. Փաշինյանը՝ Սիսի ճանապարհի մասին

Գուցե չի կարելի շատ էրեխեքի ճնշումներին ենթարկվել և նորմալ ընթացակարգերով անել. Փաշինյանը՝ Սիսի ճանապարհի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Արարատի մարզի Սիս համայնքի երեխաների բողոքին, թե «Նիկոլն էկավ, խոստացավ, գլխառադ արեց», և իրենց գյուղի ճանապարհն այդպես էլ չբարեկարգվեց: Երեխաներն իրենց բողոքը հայտնել էին «Ազատություն» ռադիոկայանի «Գյուղամեջ» հաղորդման ժամանակ: 

«Պարո'ն Պապիկյան, տեսե՞լ եք էն տեսանյութը, որ Սիս գյուղի էրեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն էկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց: Էդ ճանապարհն ի՞նչ եղավ, ինչի՞ չենք սարքում: Էրեխեքը բողոքում են, սենց չեղավ»,- տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին դիմեց Փաշինյանը:

Նախարարն արձագանքեց. «Էրեխեքի բարձրացրած հարցն ու խնդրանքը հաշվի առնելով` այդտեղ ասֆալտ էլ կանենք, նախագիծն արդեն ուղարկել ենք: Պարզապես կարող է այնպես լինի, որ մեկ անձից գնման միջոցով արվի, որ գործընթացն արագանա»:

«Հիմա ՀՀ-ի բոլոր էրեխեքը կիմանան ճիշտ ձևը»,- լրացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վարչապետը համաձայնեց. «Գուցե չի կարելի շատ էրեխեքի ճնշումներին ենթարկվել և նորմալ ընթացակարգերով անել, որովհետև այդտեղ սկզբից պլանավորում էինք նոր տեխնոլոգիա կիրառել: Նոր տեխնոլոգիայից վատ նորություննե՞ր ունենք, պարո'ն Պապիկյան»:

Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ ՀՀ-ում ստուգման արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն եղել, հիմա փորձ է արվում նույնը Մոսկվայում իրականացնել: «Այսինքն՝ այստեղից տարել են գրունտային նյութը, որ իրենց մոտ ուսումնասիրեն, որովհետև սառնարանային պայմաններում այն չդիմացավ»,- հայտնեց նախարարը: