կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 17:06
Սպորտ

Մխիթարյանը Բաքվում խնդիրներ չի ունենա. ՈւԵՖԱ

Մխիթարյանը Բաքվում խնդիրներ չի ունենա. ՈւԵՖԱ

Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մեկնել  Ադրբեջան` մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ԵԼ եզրափակիչին:  Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 

«Մենք երաշխիքներ ենք պահանջել, որ Մխիթարյանը ոչ մի խնդիր չի ունենա։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ Մխիթարյանը Ադրբեջան մուտքի խնդիր չի ունենա, ինչպես նաեւ Բաքվում կձեռնարկվեն նրա անվտանգության համար բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասվում է կայքում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ` «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը կկայանա  մայիսի 29-ին։