|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն պահանջել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովից` դադարեցնել Ասադի և նրան աջակցող Ռուսաստանի կողմից սիրիական Իդլիբ շրջանի վրա հարձակումները. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ Չավուշօղլուն կոչ է արել Լավրովին` դադարեցնել հարձակումները, ինչին ի պատասխան Լավրովը հայտնել է, որ հարձակումները դադարեցվել են դեռևս երեկ առավոտյան:
Նշվում է, որ Իդլիբի շրջանից, որի խաղաղության երաշխավորները, ըստ Աստանայի համաձայնության, համարվում են Ռուսաստանն ու Թուրքիան, այդ հարձակումների հետևանքով հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները: