Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.
«Հոկտեմբերի սկզբին ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալենի պատվիրակությունը, որի մեջ էր նաև ԱԺ փոխխոսնակ "հավաքարար" Հակոբը, մեկնել էր Մոսկվա, որի ժամանակ հանդիպումներ էր ունեցել Պետդումայում, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ...
Հետաքրքիր է, իր քաղաքական կարիերան հակառուսականության վրա կառուցած, ժամանակին Երևանում ՌԴ դեսպանատան դեմ հակառուսական և հակապուտինյան հանրահավաքներին մասնակցող, հայտնի ռուսաստանյան գրանտակերներ Նավալնու և Յաշինի բանտերից ազատման վերաբերյալ պաստառ-պահանջով հանդես եկող "уборщик" Հակոբը, օրինակ՝ Լավրովի հետ հանդիպման ժամանակ պահն օգտագործեց և բարձրաձայնեց իր ձեռքի պաստառի վրա գրված պահանջները... Կամ նույն պահանջները ներկայացրե՞ց ռուսաստանյան օրենսդիրներին...
Համոզված եմ՝ "уборщик" Հակոբն այդքան "տղա չկա", որ համարձակվեր ռուսների մոտ բարձրաձայնել այն ինչի մասին ժամանակին բողոքում էր Երևանում...»,- գրել է նա։