|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը կրակ է բացել Սիրիայի Իդլիբ և Հալեպ նահանգներում գտնվող բնակավայրերի վրա. այս մասին հայտարարել է Սիրիայի պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար ծովակալ Ալեքսանդր Շերբիցկին:
«Արձանագրվել է Իդլիբ նահանգի Ռուայխա գյուղի վրա մեկ, Ուրում էլ-Կուբրա գյուղի վրա մեկ, Հալեպի նահանգի Ուրում Էլ Սուսրա գյուղի վրա էլ երկու հրետակոծություն՝ ահաբեկչական «Ջաբհաթ ալ-Նուսրա» կառույցի դիրքերից», - նշել է նա:
Անցած մեկ օրվա ընթացքում Թուրքիայի կողմից վերահսկվող ապօրինի զինված խմբավորումների կողմից Իդլիբի ապաէսկալացիոն գոտում հրետակոծումներ չեն գրանցվել:
Շերբիցկին հավելել է, որ պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և թուրքական կողմի միջև գործնական փոխգործակցության համար հատուկ շարունակական հաղորդակցման գործընթացը շարունակում է գործել: