Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիական ShamFM ռադիոկայանը հայտնում է, որ սիրիական բանակը հետ է մղում թուրքական և պրոթուրքական ստորաբաժանումների մասսայական գրոհները Իդլիբի շրջանում գտնվող ազատագրված Սարաքիբից արևմուտք գտնվող Նեյրաբ գյուղի մոտակայքում. հաղորդում է Yerkir.am-ը:
«Կատաղի մարտեր են ընթանում, որոնք ուղեկցվում են հրետանային և օդային հարվածներով՝ զինյալների դիրքերի ուղղությամբ», - հայտնում է սիրական լրատվամիջոցը:
Հակակառավարական ուժերին չի հաջողվել առաջընթաց արձանագրել. Սիրիայի բանակը կարողացել է ոչնչացնել մի քանի ռազմական տեխնիկա և վերացնել հակառակորդի մի քանի զինվորի: Նշվում է, որ սիրիացիները չեն հանձնել ոչ մի բնակավայր:
Տարբեր աղբյուրներից հայտնում են, որ ռուսական օդուժը, հաջակցություն սիրիական կառավարական ուժերի, հարվածներ է հասցնում հակակառավարական ուժերին: Սիրիական SANA գործակալությունը հայտնում է, որ հարձակման ընթացքում հակառակորդը մեծ թվով կորուստներ է կրում:
Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «թուրքական հրետանին հարվածներ է հասցնում սիրիական բանակի դիրքերին՝ տանկային հարվածին նախապատրաստվելու համար», միևնույն ժամանակ նշելով, որ Նեյրաբի շրջակայքում սիրիական բանակին հաջողվել է ոչնչացնել թշնամու մեծ թվով ռազմական տեխնիկա:
Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ փետրվարի սկզբին Անկարայում և օրեր առաջ Մոսկվայում թուրքական և ռուսական պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ Իդլիբում ստեղծված լարված դրության վերաբերյալ: Երեկ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան երբեք չի լքի Իդլիբը և շուտով նոր ռազմական գործողություններ կսկսի Իդլիբում:
Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ սիրիական բանակը կշարունակի Հալեպի և Իդլիբի նահանգների ազատագրումը՝ չնայած Թուրքիայի արձագանքին:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն նշում է, որ Իդիլբի օպերացիայի որոշումը Էրդողանի համար առաջնահերթություն է: Այսօր էլ Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչություններն այժմ քննարկում են նոր եռակողմ հանիպում կազմակերպելը: