|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրներ, տնօրեն Վարդան Մարաշլյանին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Րաֆֆի Քասարջյանին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հյուրերը նախագահ Սարգսյանին են ներկայացրել հիմնադրամի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նրանք ընդգծել են, որ հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղղությունը հայրենադարձությունն է և Հայաստանի հետ Սփյուռքի մեր հայրենակիցների կապի սերտացումը:
Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամի գործունեությանը՝ նշելով, որ այն կարևոր գործ է իրականացում արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին Հայաստանում հաստատվելու և մայր հայրենիքի հետ կապելու տեսանկյունից:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: