կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-03 16:14
Սպորտ

Տնտեսական երկու «պատերազմ» է գնում ԵԱՏՄ ներսում. Իսկանդարյան

Տնտեսական երկու «պատերազմ» է գնում ԵԱՏՄ ներսում. Իսկանդարյան

Քայլեր են կատարվում էներգակիրների միասնական սակագին սահմանելու մեխանիզմները գտնելու ուղղությամբ. այսօրվա ասուլիսում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով ապրիլի 30-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստին:

«Այս հարցի լուծման մեխանիզմներ են փնտրում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները: Սա շատ լուրջ հարց է, որը հնարավոր է երկար քննարկվի»,- նշեց նա:

Ըստ Իսկանդարյանի` այս պահին տնտեսական երկու «պատերազմ» է գնում ԵԱՏՄ ներսում, և երկու խնդիրներն էլ լուծվել են միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում: Առաջինը շաքարի հարցն է, որը լուծվել է ամբողջությամբ, երկրորդը՝ կաթի, որը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծ մասամբ կարգավորվել է:

Խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին` քաղաքագետը շեշտեց, որ երբ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, որոշակի սխալներ թույլ տրվեցին, որոնք երկու կողմերն էլ հիմա փորձում են հաղթահարել: 

«Մենք տեսնում ենք, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, այն սխալները, որոնք թույլ են տրվում, դրանք զուտ տակտիկական  են, իսկ ռազմավարական առումով Հայաստանը և Ռուսաստանը կողմնակից են հարաբերությունների զարգացմանը կամ եղած մոդուսի վերականգնմանը, որն առկա էր Սերժ Սարգսյանի օրոք: Ի դեպ, ահռելի միֆ է այն, թե Սերժ Սարգսյանը և Պուտինը հրաշալի փոխհարաբերություններ ունեին, դա այդպես չէ, ավելին՝ անգամ ոչ այնքան հրաշալի էին դրանք երբեմն: Բայց անգամ այս պարագայում կար հստակ պարադիգմ»,- ամփոփեց քաղաքագետը: