Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ձկնորսության ժամանակ մոտորանավակը խորտակվել է, ձկնորսներից մեկը լողալով դուրս է եկել ջրից, իսկ 2-ը մնացել են ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել ՀՋՋ-ի հերթապահ խումբը, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում մոտորանավակը խորտակվել էր, ինչի հետևանքով այնտեղ գտնվող 1986 թ. ծնված Հ. Մ.-ը, 1985 թ. ծնված Դ. Վ.-ը և Ա. Թ.-ը (մոտ 28 տ) հայտնվել էին ջրում:
Հ. Մ.-ը լողալով դուրս էր եկել ափ և ահազանգել ընկերների՝ լճից ափ դուրս չգալու վերաբերյալ:
Ժամը 21.40-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին՝ առավոտյան վերսկսվելու նպատակով:
Այսօր ժամը 07.00-ին Դ. Վ.-ի և Ա. Թ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել էին, սակայն ապարդյուն: Ժամը 19.25-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով և կվերսկսվեն սեպտեմբերի 27-ին: Աշխատանքներին մասնակցել են նաև տեղի բնակիչները: