|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փարիզի խորհրդանիշերից մեկը` Հաղթական կամարը, լրջորեն վնասվել է «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների բողոքի ցույցերի հետևանքով. հայտնում է «Դոյչե վելե»-ի ռուսական ծառայությունը: Այդ մասին պատմել է Հուշարձանների պահպանության ազգային գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Բելավալը:
Նրա խոսքով` ցուցարարներին հաջողվել է ներխուժել Հաղթանակի կամարի թանգարանային հատված և «գլխատել» Նապոլեոնի մարմարե արձանը:
Հիշեցնենք, որ մարդիկ բողոքում են բենզինի գների բարձրացման դեմ:
Ֆրանսիայի նախագահը խնդրել է վարչապետին` հանդիպել ցուցարարների հետ: