կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-20 16:36
Հասարակություն

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասով Թուրքիայում ոչինչ չի փովել

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասով Թուրքիայում ոչինչ չի փովել

Տիրան Լոքմագյոզյանը, որ այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել, ասաց, որ 104 տարվա մեջ Թուրքիայում ոչինչ չի փովել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասով: Նա նշեց, որ նույնիսկ ուսանողները, որ արտասահման են մեկնում ուսանելու, հնարավոր հարցերի հարցաթերթիկ են ստանում, որ իմանան` ինչպես պատասխանեն դրանից: Եվ այդ հարցերի մեջ ներառված են Հայոց Ցեղասպանությանը վերաբերող հարցեր:

Բանախոսն ասաց նաև, որ գուցե երբեմն-երբեմն թվացյալ  դրական տարրեր են նկատվում Թուրքիայի կողմից, բայց դրա արդյունքում դրական արդյունքների սպասել պետք չէ:  Հստակեցրեց` Էրդողանի քաղաքականությունն է այդպիսին` այսօր սպիտակ ասածին վաղը կարող է սև ասել՝ կախված քաղաքական իրավիճակից:

«Ժխտման քաղաքականությունը տարածվում է նաև այլ երկրների վրա. նրանք անմիջապես հակազդում են այն գործընթացներին, որոնք լինում են այլ երկրներում՝ կապված ցեղասպանության ճանաչման հետ: Իրենք ոչ մի բան բաց չեն թողնում, միանգամից կոշտ հակազդեցություն են տալիս»,- ասաց Լոքմագյոզյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ ազդեցություն է ունենում տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը, եթե Թուրքիան պարբերաբար նշում է, որ դրանք իրավական ուժ չունեն, բանախոսը պատասխանեց. «Թուրքայի համար ցանկացած նման քայլ հայտարարվում է անօրինական, բայց դա պարզապես նրա ռեակցիան է: Աշխարհում Ցեղասպանությունը ճանաչվում է, և դա Թուրքիային ավելի դժվար կացության մեջ է դնում:  Նախկինում ասում էր, որ տեսեք՝ աշխարհում ոչ մի պետություն չի ընդունել ցեղասպանությունը: Այսօր արդեն Թուրքիան չի կարող ասել, որ Հայոց ցեղասպանությունը աշխարհում չճանաչված մի բան է: Այսօր Թուրքիան գնալով մենակ է մնում: Դրա համար այսօր ասում է, որ Հայոց ցեղասպանությունը քաղաքական խնդիր չէ, պատմաբանների խնդիր է»: