Քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը գրում է.
«ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները պատրաստ են Արցախի անկախության ճանաչման գործընթացի միջազգային առաջմղմանը։
Այս առումով Հայ դատի համաշխարհային կառույցն ունի բավականաչափ փորձ, հմտություն և ինստիտուցիոնալ հիշողություն:
Կատարված աշխատանքի արդյունքում ներկայուկս Արցախի Հանրապետության միջազգային հարաբերությունների շրջանակն ընդգրկում է երեք հարթություն՝ ապակենտրոն համագործակցությունը (ՏԻՄ մակարդակ), ապակենտրոն ճանաչումը և միջխորհրդարանական համագործակցությունը։
Արցախի տարբեր համայնքների հետ միջհամայնքային ապակենտրոն համագործակցության հուշագրեր են կնքել Ֆրանսիայի 14, ԱՄՆ-ի 5, Լիբանանի 2, Բասկերի երկրի 1 և
Բրազիլիայի 1 համայնքներ, Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտը։
Բարեկամության խմբերի և շրջանակների ձևաչափով միջխորհրդարանական կապեր են հաստատված Եվրոպական Խորհրդրանի, Լիտվայի Սեյմասի, Ֆրանսիայի, ԱՄՆ Կոնգրեսի, Կանադայի, Ավդտրալիայի, Կիպրոսի, բելգիական Ֆլանդրիայի և Վալոնիայի խորհրդարանների միջև։
Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է Բասկերի երկրամասի խորհրդրանը, ամերիկյան 8 նահանգ, 4 քաղաք, ավստրալիական 1 նահանգ:
1999 թ. մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որում նշված էր, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը միութենական հանրապետությունների` համանման հայտարարությունների ընդունումից անմիջապես հետո:
Կատարված ու հընթացս իրականացվող աշխատանքները, թեև վերջնարդյունքում չեն հանգեցրել Արցախի՝ որպես միջազգային իրավունքի սուվերեն սուբյեկտի ճանաչմանը, այնուամենայնիվ էականորեն բարձրացրել են Արցախի Հանրապետության միջազգային վարկն ու հեղինակությունը, արտաքին միջավայրում ձևավորել են հակամարտության օբյեկտիվ ընկալում և հող նախապատրաստել ԱՀ վերջնական ճանաչման մեկնարկի համար: