Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները տեղադրվել են կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում: Այն առաջիկայում բաց կլինի նաև նկարչի արվեստի սիրահարների համար:
Մինչ հայ և իտալացի մասնագետների իրականացրած վերականգնման աշխատանքների մեկնարկը Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանում գտնված արժեքավոր որմնանկարների վերաբացումն օրհնել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել, որ պատմությունը միշտ իր արդար գործն ի կատար է ածում: Պատմությունն է տալիս Մինասի աշխատանքների գնահատականը, և մենք միասին այսօր հնարավորություն ունենք հիանալու այս հիասքանչ աշխատանքներով»։