կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-07 11:37
Հասարակություն

Դատարանն արգելել է «Շպիգել»-ին և Mitteldeutscher Rundfunk հեռուստառադիոընկերությանը` անհիմն պնդումներ տարածել դեսպան Սմբատյանի մասին

Դատարանն արգելել է «Շպիգել»-ին և Mitteldeutscher Rundfunk հեռուստառադիոընկերությանը` անհիմն պնդումներ տարածել դեսպան Սմբատյանի մասին

Բեռլին երկրամասի դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` «Շպիգել»-ին և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանն արգելվել է անհիմն պնդումներ տարածել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի մասին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատարանի որոշման մեջ նշվում է, որ պատասխանող կողմին, այսինքն` «Շպիգել»-ի հրատարակչությանը՝ ներկայացված ի դեմն գործադիր տնօրեն Թոմաս Հասսի, եւ Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանը՝ ներկայացված ի դեմն տնօրեն Կարոլա Վիլլեի,  «արգելվում է  հայցվորի վերաբերյալ բառացի կամ իմաստային պնդել և (կամ) տարածել և (կամ) պնդել և (կամ) տարածել տալ»:

Կարգադրությունը խախտելու յուրաքանչյուր դեպքի համար դատարանի կողմից սահմանվում է մինչև 250.000 եվրոյի կարգապահական տույժ  կամ մինչև 6 ամիս կարգապահական կալանք:

Հրատապ լինելու պատճառով գործի քննությունն անցկացվել է առանց բանավոր ընթացակարգի: Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին դատարանում ներկայացրել է  RAUE LLP փ աստաբանական գրասենյակը : 

Ըստ գերմանական հեղինակավոր «Շպիգել» պարբերականի և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության` Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ:

Աշոտ Սմբատյանը հերքել է խմբավորման հետ իր առնչությունը և «անհեթեթություն» որակել այդ մեղադրանքը:

ՀՀ արտգործնախարարությունը նշել է, որ կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված այս պնդումների արժանահավատությունը ճշտելու համար: