Ոստիկանությունը Փարիզում բերման է ենթարկել 25 ցուցարարի
Փարիզում ոստիկանությունը բերման է ենթարկել 25 ցուցարարի` ոչ արտոնագրված հավաքին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները արգելել են անցկացնել «դեղին բաճկոններ»-ի բողոքի հերթական ակցիան: Այսօր մեկնարկած «դեղին բաճկոնների» ցույցը ուղեկցվել է ոստիկանության հետ ընդհարումներով: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ: