Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման նախագահ Նիկա Մելիային ոստիկանությունը բերման է ենթարկել և զրահապատ մեքենայով դուրս բերել գրասենյակից, որտեղ քաղաքական գործիչը գտնվում էր փետրվարի 17-ից:
Մելիայի ձերբակալության ոստիկանական գործողությունը սկսվել է այսօր առավոտյան 7:30-ին, երբ շենք են ժամանել շտապօգնության մեքենաներ, հատուկջոկատայինների երկու մեքենա` սանդուղքներով, և մի քանի հարյուր ոստիկաններ: Առավոտյան 9-ին Մելիան արդեն կալանավորված էր:
Շենքում պատսպարված ընդդիմության կողմնակիցները դիմադրություն ցույց չեն տվել ոստիկաններին, ինչպես նրանց կոչ էր արել Մելիան: Այնուամենայնիվ, հարկերի և գրասենյակների մուտքերը կահույքով փակվել էին: Շենք մուտք գործող ոստիկանության հատուկջոկատայինները դուրս են բերել այնտեղ գտնվող ակտիվիստներին և կոտրել գրասենյակի կահույքի մեծ մասը: