կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-24 19:00
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարի դեմքից արյուն հոսեց՝ ոստիկանների կողմից բերման ենթարկելու ժամանակ

Խաղաղ ցուցարար Սարգիս Մինոյանի դեմքն ամբողջովին արնահոսեց՝ ոստիկանների կողմից բռնի ուժով բերման ենթարկելու ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Հանրապետության հրապարակում ՀՅԴ կազմակերպած՝ խաղաղ անհանզանդության ակցիա իրականացնող դաշնակցականներին ոստիկանները, բռնի ուժ գործադրելով, բերման ենթարկեցին։

Բերման ենթարկվողների թվում է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։ Նրան այլ բերման ենթարկվածների հետ միասին տեղափոխեցին Ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ տեղի ունեցավ ոստիկանների գրոհը։

Նշենք, որ այսօր առավոտյան էլ ոստիկանները բերման են ենթարկել ավելի քան 70 խաղաղ ցուցարարների, որոնք շրջափակել էին կառավարության շենքը։

Մանարամասն՝ տեսանյութում․