կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-27 19:25
Արցախ

Արցախում 25%-ով աճել է 4-րդ երեխաների ծնունդը

Արցախում 25%-ով աճել է 4-րդ երեխաների ծնունդը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագրով 2016-2018 թվականներին Արցախի ընտանիքներում չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամի աջակցությունը խթանել է ծնելիությունը:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում ասել է ԱՀ  աշխատանքի,  սոցիալական  հարցերի  և վերաբնակեցման  նախարար  Սամվել  Ավանեսյանը:
 
Նրա խոսքով՝  մինչև այս  ծրագրի  մեկնարկն   ԱՀ-ում  գրանցվել  է 4-րդ  երեխայի   150    ծնունդ, իսկ   2016  թվականին՝ 213, 2017-ին՝  230, իսկ 2018-ին  էլ 201:
 
«Ծրագրի   իրականացման ընթացքում Արցախում 25%-ով  աճել  է  4-րդ  երեխաների  ծնունդը: Ունենք բազմաթիվ  ծրագրեր,  որոնք  նպաստում  են  ծնելիության  աճին: Օրինակ՝ երրորդ երեխայի  համար  պետությունը  միանվագ տրամադրում  է  500  հազար դրամ գումար, իսկ   չորրորդի  դեպքում՝ 700  հազար: Մինչև  2  տարեկան    երեխայի  համար  պետությունը  սահմանել    է  նպաստ, իսկ  4-րդ  երեխայի  դեպքում   մինչև  18  տարեկանը՝  ամենամսյա: Հինգ  և  ավելի  երեխաներ  ունեցող  ընտանիքներն  օգտվում   են   նաև  պետական  և   բարեգործական  այլ  աջակցություններից»,-մասնավորապես  ավելացրել  է  նախարարը: