կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-11 12:01
Աշխարհ

Յուրաքանչյուր տուն և փողոց պատերազմի դաշտ կլինի. ՔԱԿ

Յուրաքանչյուր տուն և փողոց պատերազմի դաշտ կլինի. ՔԱԿ

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գործադիր խորհուրդը հայտարարություն է տարածել Հյուսիսային Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժման վերաբերյալ. հայտնում է Infoteka24-ը։ 

ՔԱԿ-ը նշել է, որ ֆաշիստական, գաղութատիրական թուրքական պետության գործողությունը սկսվել է հոկտեմբերի 9-ին՝ քուրդ ազգային առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դեմ միջազգային դավադրության 21-րդ տարելիցի օրը:

Ըստ ՔԱԿ-ի ՝ թուրքական ռեժիմի նպատակն է հասնել այն բանին, ինչին 2014-ի սեպտեմբերի 15-ին Քոբանիի դեմ իր ագրեսիայով չկարողացավ հասնել ԻՊ-ը:

«Ակնհայտ է, որ թուրքական ագրեսիան ուղղված է Ռոժավայում ազատության հեղափոխությունը ճնշելուն և Դեմոկրատական ինքնավար վարչակազմի լուծարմանը, Ռոժավայի քրդերի ցեղասպանություն իրականացնելուն, ինչպես՝ Աֆրինում, այդ հողերում բնակվող այլ ժողովուրդներին ստրկացնելուն և այդ հիմքի վրա Սիրիան պառակտելուն: Այս հարձակումն ուղղված է քրդական գոյության և ազատության,  Սիրիայի ժողովուրդների ժողովրդավարական միասնության և եղբայրության, Թուրքիայում և Մերձավոր Արևելքում ժողովրդավարության, ինչպես նաև ամբողջ մարդկության դեմ: Այն նպատակ ունի վերակենդանացնել ԻՊ-ի վարձկաններին, որոնք պարտվել էին Ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումների, Կանանց ինքնապաշտպանական ստորաբաժանումների և Սիրիայի ժողովրդավարական ուժերի կողմից, և դրանով սպառնում է ամբողջ աշխարհին»,- ասվում է ՔԱԿ-ի հայտարարության մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։