Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հունաստանի ազգային տոնի՝ 1821 թվականի Հունական հեղափոխության 200-ամյակի օրը Անկարան անտեսել է Թուրքիայի և Հունաստանի միջև վստահության միջոցառումները, մասնավորապես՝ թռիչքների կասեցումները, որոնք համաձայնեցվել են երկու երկրների միջև՝ կապված ազգային տոնակատարությունների հետ. հաղորդում է Protothema-ն:
Մասնավորապես՝ 6 թուրքական F-16 կործանիչներ՝ երկու խմբով, 3 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը։
Երեկ Էգեյան ծովի վրայով թռիչքներ են իրականացրել, ընդհանուր առմամբ, 9 թուրքական ինքնաթիռ, որոնցից վեցը եղել են F-16 կործանիչներ, երկուսը՝ CN 235 հետախուզական ինքնաթիռներ և մեկ ուղղաթիռ: Թուրքական ինքնաթիռները Աթենքի թռիչքային շրջանում կատարել են նաև օդային երթևեկության հինգ խախտում:
Խախտումներ են տեղի ունեցել Էգեյան ծովի հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում, և, ըստ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի, Հունաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները հայտնաբերվել և որսացել են թուրքական ինքնաթիռները:
Հիշեցնենք, որ օրերս ԵՄ–ն և ԵՄ անդամ պետություններից շատերը գոհունակություն էին հայտնել, որ Թուրքիան թուլացրել է Արևելյան Միջերկրականում լարվածությունը Հունաստանի և Կիպրոսի հետ։