կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-25 11:33
Հասարակություն

Եթե Airbus-ի նման ընկերություններին հնարավոր լինի բերել Հայաստան, նրանք իրենց հետ կբերեն էնպիսի գիտելիքներ, որ էլ ասելու չի. փոխնախարար

Եթե Airbus-ի նման ընկերություններին հնարավոր լինի բերել Հայաստան, նրանք իրենց հետ կբերեն էնպիսի գիտելիքներ, որ  էլ ասելու չի. փոխնախարար

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում է նախագիծ, որը տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության համար հիմք է ծառայելու, որ Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով ՏՏ խոշոր և օտար ընկերություններ հրավիրվեն Այս մասին իր խոսքում նշեց  փոխնախարար Գեղամ Վարդանյանը:

«Մենք էս օրենքը և էս մասը մտցրել ենք հենց նրա համար, որ բերենք էն նրանց, որ մեզ պետք են։ Այսինքն` PR անենք, գնանք, ասենք՝ մենք սենց օրենք ունենք, օրինակ, չգիտեմ, Airbus ընկերության Science-ի մասը բերեք ու ստեղ աշխատեք: Եթե էդպիսի ընկերություններին հնարավոր լինի բերել Հայաստան, նրանք իրենց հետ կբերեն էնպիսի գիտելիքներ, որ  էլ ասելու չի: Էդ ընկերությունում աշխատողները հետո դուրս են գալու, ստեղծեն իրենց ստարտափները՝ որպես հիմք ունենալով խոշոր ընկերությունում ստացած փորձն ու գիտելիքը»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից Արկադի Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ սրանով, փաստորեն, արհեստական անհավասար պայմաններ են ստեղծվում հայկական ՏՏ ընկերությունների համար: «Այս դեպքում դրսից եկած ընկերությունները գործելու են արտոնյալ պայմաններում»,-նշեց նա: 

Փոխնախարարը հավաստիացրեց, որ նման մտահոգություն իրենք ստանում են հայկական այն ընկերություններից, որոնք ոչ թե ստեղծում են արտադրանք, այլ կատարում են դրսի պատվերներ։ «Ես չեմ ասում, որ այդ ընկերությունները չպետք է գոյություն ունենան։ Ընդհակառակը, այսինքն` մենք նրանց նույն ձևի, նույն կերպ փորձում ենք օգնել»,- ասաց նա: