կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-23 14:40
Հասարակություն

Միջադեպ՝ Մեղրիի զորամասերից մեկում․ մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել

Միջադեպ՝ Մեղրիի զորամասերից մեկում․ մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումներին: «Ֆեյսբուք»-ի իր էջում նա գրել է, որ զինված ուժերում կարգազանցությունները եւ անհնազանդություններն անթույլատրելի են եւ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Նրա տեղեկացմամբ, միջադեպն այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, իրականում զորամասի վերադաս հրամանատարությունն անցկացրել է համապատասխան ծառայողական քննություն եւ որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին:

Արդյունքում՝ մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:

Հիշեցնենք, որ զինծառայողներից մեկի մայրը բողոքում էր, որ օրեր շարունակ լուր չի ունեցել որդուց, իսկ ավելի ուշ նրան գտել է կալանքի տակ՝ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում: Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացնում է՝ այդ զինծառայողը մշտապես օգտվել է իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ավելին՝ ողջ ծառայության ընթացքում իրեն դրսեւորել է որպես կարգազանց զինծառայող: