|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մոսկվայի Մեծ թատրոնի տնօրեն Անատոլի Իկսանովը հուլիսի 9-ին պաշտոնանկ է արվել. հայտնում է Лента.ру-ն:
Իկսանովի հեռանալու մասին հայտնել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին` նշելով, որ թատրոնում ներկայումս բարդ իրավիճակ է ստեղծվել:
Իկսանովի պաշտոնանկության պատճառները չեն նշվում:
Մեծ թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնել է Վլադիմիր Ուրինը, ով 1995 թվականից գլխավորել է Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնը: