Փոխարժեքներ
04 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
ԱԺ հերթական նիստերի ընթացքում ընդդիմության կողմից բարձրացվեց 2 կարևոր նախաձեռնություն։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Քանի որ արդեն Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքի փակ լինելու 100 օրը լրացավ, ընդդիմության հայտարարություն ներկայացրեց և Սահմանադրական դատարան դիմելու մեր նախաձեռնությունը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից խախտում կատարելու փաստի վերաբերյալ»,- ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ դեռ Լաչինի միջանցքը փակվելու սկզբնական շրջանում ընդդիմությունը հայտարարություն էր կրկին նախաձեռնել, որը ՔՊ-ն գցեց ետին պլան և անցկացրեց իրենց հայտարարությունը, որը ըստ ընդդիմադիր պատգամավորի ոչինչ չասող հայտարարություն էր՝ կարմիր գծերի վերաբերյալ։
«Հերթական անգամ այս ռազմաքաղաքական բարդ իրավիճակում քաղաքական մեծաասնությունը մերժեց մեր հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այն ամբողջ գործընթացը, որը նախկինում իրականացվել է Արցախի ինքնորոշման, Արցախի մեր հայրենակիցների անվտանգության և կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու Հայաստանի նախաձեռնության, մեր այսօրվա իշխանությունների կողմից մերժվում է և Արցախը հայտնվել է այնպիսի պայմաններում, որտեղ գնում են կեղծ խաղաղության օրակարգի, որը մեզ համար անընդունելի է։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր հռետորաբանությունը, սադրանքներն ու ճնշումները Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Այս 2 օրերի ընթաքում մենք հերթական զոհն ենք ունեցել Հայաստանի և Ադրբեջաբնի սահմանին։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմական նկրտումները հայ ժողովրդի նկատմամբ»,- ասաց պատգամավորը։
Խմբակցության ղեկավարը նշեց, որ ադրբեջանցիների մոտ ընդունված է իրենց Նովրուզին ինչ-որ կերպ ազդել և վատ բաներ անել հայերի նկատմամբ։