|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արցախի ԱԳ ղեկավար Մասիս Մայիլյանն օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը:
«Մեր մոտեցումն այն է, որ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը: Այդ սկզբունքները, ինչպես նաև վերջին 27 տարիների ընթացքում հնչած առաջարկությունները հնացել են, պետք է վերանայվեն: Պետք են նոր, իրատեսական առաջարկություններ»,- ասել էր Արցախի ԱԳ ղեկավարը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Արցախն ինքնուրույն քաղաքական միավոր է, և Մասիս Մայիլյանը նման տեսակետ է հայտնել որպես Արցախի ներկայացուցիչ:
ԱԳՆ մամուլի խոսնակը վստահեցրեց՝ Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումներում հակասություններ չկան հակամարտության կարգավորման հարցում։ «Մենք համագործակցում ենք արցախցի գործընկերների հետ և քննարկում բոլոր հարցերը»,- ընդգծեց նա: