|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հարց. Թվիթերում ադրբեջանցին գրառում է կատարել այն մասին, որ Անջեյ Կասպրչիկը հանդիպել է Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչ հանդիպման մասին է խոսքը, և արդյոք առաջիկայում նմանօրինակ հանդիպումներ լինելու են Արցախի ներկայացուցիչների հետ։
Պատասխան. Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված և այնուհետև ջնջված անձնական գրառումներին։
Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա, ելնելով իր մանդատից, պարոն Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված և այլ ներկայացուցիչների, այն է՝ Արցախի իշխանությունների և քաղհասարակության հետ: Պարոն Կասպրչիկի հանդիպումների ժամանակացույցի հետ կապված խնդրում ենք դիմել իր գրասենյակին։